այս էջի միջոցով դուք ձեր հայտարարությունը կարող եք դարձնել ավելի ամբողջական և լիարժեք, քանի որ այն ներառում է հայտարարություններ տեղադրելու, դրա կանոնների և այլնի մասին տեղեկատվություն։
1. ինչպես կարող են կազմակերպություններն ու հաստատությունները հայտարարություններ տեղադրել
պարզապես անհրաժեշտ է սեղմել «հայտարարության տեղադրում» հղման վրա, ընտրել և լրացրել համապատասխան հայտարարությունը և սեղմել «հաստատում» կոճակը: եթե ցանկանում եք մուտք գործել www.careerhub.am կայք ձեր հաշվի օգտանունով և գաղտնաբառով (միայն գրանցված կազմակերպությունները) և օգտվել բաժանորդագրվողների առավելություններից, խնդրում ենք ուղարկել մեզ նամակ ձեր ընկերության նախապատմությամբ և կոնտակտային տվյալներով [email protected] էլեկտրոնային հասցեին ՝ թեմա բաժնում նշելով «բաժանորդագրման հարցում» և մենք կապ կհաստատենք ձեզ հետ հետագա քայլերի համար:
2. ինչքա՞ն է careerhub.am ցանցի միջոցով հայտարարություն տեղադրելու արժեքը
հայաստանի հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների առաջին ոչ արտոնյալ հայտարարության համար մենք որևէ վճար չենք պահանջում: այն հկ-ները, որոնք ցանկանում են տեղադրել 2 կամ ավելի հայտարարություն, պետք է բաժանորդագրվեն: բոլոր մյուս տեսակի կազմակերպությունները, ներառյալ նրանք, որոնք ցանկանում են իրենց հայտարարություններում ներառել վեբ հղում, ինչպես նաև այն անհատներն, ովքեր փնտրում եմ տարբեր տեսակի մասնագետներ չեն կարող անվճար հայտարարություններ տեղադրել, և պետք է վճարեն առաջին հայտարարությունը տեղադրելուց սկսած: այն կազմաերպություններն, որոնք զբաղվում են կազինոյով, վիճակախաղի խաղարկությամբ, ծխախոտի, ալկոհոլի, նավթի/ գազի արտադրությամբ, վաճառքով կամ տարածմամբ, ինչպես նաև նրանք, ովքեր ցանկանում են ներառել գովազդային բնույթի տեղեկատվություն ՝ խթանելով իրենց կազմակերպության գործունեությունը կամ նրա ծառայությունները/ ապրանքանիշերը, պետք է վճարեն արտոնյալ հայտարարության համար նախատեսված գումարը (վճարները կարելի է գտնել գնային քաղաքականություն բաժնի աղյուսակ 3-ում), նույնիսկ եթե դա նրանց առաջին հայտարարությունն է: այն հայտարարությունները, որոնք պահանջում են մասնակիցներից ցանկացած չափի վճարում կատարել, նույնպես համարվում են արտոնյալ: եթե որևէ կազմակերպություն հայտարարություն է տարածում մեկ այլ կազմակերպության համար, ապա այդ հայտարարությունը համարվում է արտոնյալ: նորությունները և ոչ կրթական մրցույթները համարվում են արտոնյալ:
3. կանոններ նախատաեսված հայտարարություն տեղադրել ցանկացող կազմակերպությունների եվ հաստատությունների համար
կան մի քանի հիմնական կանոններ, որոնց հայտարարություն տեղադրող կազմակերպություններին և հաստատություններին խնդրում ենք հետևել: հայտարարություններն ընդունվում և տարածվում են careerhub.am ցանցի միջոցով, եթե դրանք համապատասխանում են հետևյալ հիմնական պայմաններին.
պայման # 1. հայտարարությունները հասանելի են բոլորին։ դա շանակում է, որ հայաստանում և տարբեր երկրներում բնակվող մարդիկ կարող են դիմել և մրցակցել դրանց համար, որովհետև careerhub.am կայքում հայտարարություն տեղադրող կազմակերպությունները աշխարհի տարբեր երկրներից են: եթե հայտարարությունը տեղադրվում է միայն որոշակի ազգության համար կամ ունի հատուկ սահմանափակումներ, մենք դա նույնպես ընդունում ենք, բայց այդ հայտարարությունն ինքնին պետք է ունենա հստակ բացատրություն այդ կապակցությամբ:
պայման # 2. յուրաքանչյուր հայտարարություն պետք է լրացվի և ներկայացվի «տեղադրել հայտարարություն» էջում տեղ գտած համապատասխան առցանց ձևն ընտրելու միջոցով: ամբողջ մուտքագրված տեղեկությունը պետք է լինի կանոնավոր գրավոր (այսինքն ՝ հայտարարության մեջ նշված կազմակերպության անվանումը կամ որևէ այլ դաշտի բովանդակություն չպետք է գրված լինի մեծատառերով, բացառությամբ այն դեպքերի, երբ այն հապավում է): յուրաքանչյուր հայտարարության/ հաստիքի համար պետք է լրացվի առանձին ձևաթուղթ: ոչ մի այլ հայտարարության հղումներ չեն կարող տրամադրվել մեկ հայտարարության մեջ: հայտարարությունը պետք է լինի ամբողջական, և դրա ոչ մի հատված չպետք է գտնվի մեկ այլ վայրում, բացի www.careerhub.am կայքից, եթե չկան առանձին մեծ ծավալով կցված փասթաթղթեր (տեղեկություններ, որոնք ուղղակիորեն կապված չեն հայտարարության, հայտերի ձևերի հետ և այլն), որոնք հեշտությամբ կարող են ներբեռնվել մեկ այլ վայրից, և հայտարարության մեջ առկա է դրանց հղումը:
պայման # 3. ձեր հայտարարությունից բացի, դուք պետք է մեզ տրամադրեք ձեր կազմակերպության անվանումը, լրիվ անվանումը կամ պատասխանատու անձի, պաշտոնի և կոնտակտային տվյալների մասին տեղեկատվություն (ներառյալ էլ. փոստի հասցեն և քաղաքային հեռախոսահամարը) մեր բազայի համար: հայտարարության վերջում պահանջվող կոնտակտային տվյալները միայն www.careerhub.am- ի ներքին օգտագործման համար են։ այսպիսով, եթե ցանկանում եք, որ այն ներառվի ձեր հայտարարության մեջ, ապա այն պետք է տեղադրեք հայտարարության համապատասխան դաշտերում: երբ ընտրեք համապատասխան հայտարարության տեսակը ` հետևելով «տեղադրել հայտարարություն» հղմանը, կտեսնեք լրացնելու համար անհրաժեշտ բոլոր դաշտերը:
ձեր հայտարարությունը հաստատելուց հետո մեր խմբագիրները վերանայում են դրանք, ուսումնասիրում են դրանցից յուրաքանչյուրը համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են վերը նշված պայմաններին։
սեղմեք այստեղ, եթե ցանկանում եք հայտարարություն տեղադրել:
4. կա՞ արդյոք նախկին հայտարարությունների արխիվ
careercenter.am կայքում պահպանվում է կազմակերպությքունների կողմից մուտքագրված հայտարարությունների արխիվը: այն տեսնելու համար սեղմեք այստեղ։
5. արդյո՞ք իմ կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունն ապահովված է
քանի որ ձեր վստահությունը մեր հանդեպ մեզ համար կարևոր է, careerhub.am- ը հետևում է ձեր կողմից տրամադրած տեղեկատվության խիստ գաղտնիությանը: մենք չենք վաճառում կամ հրապարակում ձեր անձնական կամ ընկերության վերաբերյալ տեղեկությունը երրորդ կողմի անձանց: տեղեկատվությունը պահվում է մեր արխիվների անվտանգ տվյալների բազայում: միայն careerhub.am- ի մոդերատորները մուտք ունեն այդ տվյալների բազա:
6. ինչքա՞ն ժամանակ է պահանջվում որպեսզի հայտարարությունը հրապարակվի
սովորաբար մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը հրապարակվում է կայքում և տարածվում է ցանցի միջոցով:
7. առավելագույնը որքա՞ն ժամանակ է հայտարարությունը հրապարակված մնում
դուք ինքներդ կարող եք որոշել հայտարարության հրապարակված մնալու առավելագույն ժամկետը մինչև մեկ ամսվա շրջանակներում: մենք առաջարկում ենք մշտապես սահմանել ճշգրիտ ժամկետ ՝ բաց կամ շարժական ժամկետների փոխարեն, առավելագույն արդյունավետության հասնելու համար: եթե դուք որոշեք հրապարակել ձեր հայտարարությունը բաց կամ շարժական ժամկետով, ապա այնուհետև պետք է ուղարկեք լրացուցիչ հաղորդագրություն (որը կհամարվի վերատեղադրում) դրա իրական ժամկետի ավարտման կամ հայտի փակման ամսաթվի վերաբերյալ: այսպիսով, այն հայտարարությունները, որտեղ ժամկետներ նշված չեն, կայքում կմնան միայն երկու շաբաթ: անհրաժեշտության դեպքում միշտ կարող եք նորից տեղադրել հայտարարությունը:
8. որ հայտարարությունները չեն կարող տեղադրվել
մենք մեզ իրավունք ենք վերապահում տեղադրելու (կամ մասնակիորեն տեղադրելու) այն հայտարարությունները, որոնք ՝
1) պարունակում են ցանկացած տեսակի խտրականություն (օրինակ՝, տարիքային, սեռային, ազգային և այլն):
2) մուտքագրվել են սխալ կատեգորիայի ներքո։
3) չեն պարունակում թեկնածուների համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն (օրինակ ՝ կազմակերպության անվանումը, պարտականությունները և այլն):
4) ունեն mlm կամ սպամի բնույթ:
5) ունեն չափազանց կարճ վերջնաժամկետ, քանի որ վերջնաժամկետը չպետք է լինի 3 օրից պակաս:
6) մենք համարում ենք, որ տեղին չէ սույն կայքի թեմային: սա հատկապես վերաբերվում է այն ընկերություններից, որոնց հայտարարությունները հիմնականում ունեն իրենց ընկերության կամ ծառայությունների գովազդային ուղղվածություն կամ եկամուտ ստանալու նպատակ, այլ ոչ թե թեկնածուներին իրական կարիերայի հնարավորություններ առաջարկելու նպատակ: խնդրում ենք նկատի ունեցեք, որ այն կազմակերպությունները, որոնց հայտարարությունները մերժվել են խնտրականաություն պարունակելու պատճառով, չեն կարողանա շարունակել տարածել իրենց հայտարարությունները սույն կայքի միջոցով:
9. հայտարարություններն ի՞նչ տեղեկատվություն պետք է պարունակեն
դուք պետք է ներառեք տվյալ հայտարարության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ՝ կցելով ցանկացած տեսակի ֆայլեր կամ հայտեր, որպեսզի թեկնածուները ստիպված չլինեն այցելել այլ կայքեր այդ հայտարարության վերաբերյալ այլ տեղեկատվություն ստանալու համար:
եթե ցանկանում եք ձեր հայտարարության մեջ ներառել ձեր կազմակերպության կայքի հղումը և/ կամ ձեր կազմակերպության լոգոն, ինչպես նաև ստանալ այլ առավելություններ, ապա պետք է բաժանորդագրվեք:
10. ինչպես գրանցվել career hub կայքում կամ տեղադրել հայտարարություններ
ընդհանուր առմամբ, մեր կայքի ծառայությունները անվճար են հիմնականում այցելուների համար, մասնավորապես.
- այցելուները կարող են ցանկացած պահի առցանց կերպով ընթերցել հայտարարությունները և բաժանորդագրվել որպեսզի անվճար ստանան դրանք էլեկտրոնային փոստով։
- հայաստանում գրանցված հասարակական կազմակերպությունները կարող են փակցնել 1 անվճար ոչ արտոնյալ հայտարարություն :
բացի վերը նշված ծառայություններից, career hub-ն ունի բաժանորդագրության համակարգ, որն իր մեջ ներառում է մի շարք առավելություններ այն կազմակերպությունների համար, որոնք բաժանորդագրվում են:
11. ոի՞մ հետ պետք է խորհրդակցել հայտարարություն տեղադրելու խնդիրների եվ ուղղորդումների վերաբերյալ
կարող եք հեշտությամբ կապ հաստատել www.careerhub.am կայքի մոդերատորի հետ ՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին:
12. ո՞վ է պատասխանատու հայտարարությունների բովանդակության վերաբերյալ
կարիերայի կենտրոնը ջանք չի խնայում իր օգտատերերին աջակցել անհրաժեշտ տեղեկատվությունն առավել օգտակար և ճշգրիտ կերպով ներկայացնելու համար, այնուամենայնիվ, մենք պատասխանատվություն չենք կրում համապատասխան կազմակերպությունների կողմից տրամադրված նյութերի բովանդակության համար:
13. տեղեկատվություն հեղինակային իրավունքների պաշտպանության եվ հայտարարությունների հետագա տարածման վերաբերյալ
երբ կազմակերպություններն իրենց հայտարարությունները տեղադրում են www.careerhub.am կայքում, և մենք հաստատում ենք այն մեր ցանցի միջոցով տարածելու համար, համապատասխան կազմակերպությունները սույնով համաձայնում են, որ կարիերայի կենտրոնը կարող է այն մշակել իր կանոնների համաձայն:
տարածման արդյունավետությունը ապահովելու համար խուսափեք կրկնօրինակված կամ թերի լրացված դիմումներից և կարիերայի կենտրոնին և համապատասխան կազմակերպություններին հեռու պահեք հայտարարությունների հանդեպ ոչ պատշաճ վարվելակերպից, խարդախություններից կամ խեղաթյուրումից: խստորեն արգելվում է կրկնօրինակել կամ տարածել www.careerhub.am կայքից որեվէ տեղեկատվություն այլ հարթակներում, (հատկապես այն փոփոխություններով, ինչպես երևում է www.careerhub.am կայքում) ` առանց կարիերայի կենտրոնի կողմից նախնական գրավոր համաձայնության (բացառությամբ համապատասխան կազմակերպության սեփական կամ նրանց կողմից նախապես հաստատված գործընկերների կայքերում): եվ եթե այդպիսի (կամ այլ) աղբյուրներ գոյություն ունեն, ապա համապատասխան հայտարարությունում պետք է հստակ նշված լինեն դրանք։
եթե վերը նշված տեղեկատվությունը լիովին չի պատասխանում ձեզ հետաքրքրող հարցերին, խնդրում ենք էլեկտրոնային նամակով կապ հաստատել մեր մոդերատորի հետ ՝ սեղմելով ստորև նշված մեկնաբանության հղման վրա ՝
ուղարկել մեկնաբանություններ մոդերատորին։